Լա լիգայի 27-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ կամային հաղթանակ տոնելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ:
«Ամենակարևորը հավատն է սեփական ուժերի նկատմամբ: Բարդ դասավորվող հանդիպման ընթացքում փոխեցինք խաղային սխեման, ու դա արդյունք տվեց: Կարևոր էր 3 միավոր վաստակելն ու շարունակելը պայքարը Լա լիգայի տիտղոսի համար:
3 պաշտպանով դասավորությամբ խաղացել էինք 2-3 անգամ: Մինչև գոլ բաց թողնելը 3 գոլային պահ ունեցանք. կարծում եմ՝ սա դրական փորձ էր»:
Մրցակցի մասին.
««Էլչեն» շատ լավ էր պաշտպանվում, և ֆիզիկապես նույնպես հիանալի վիճակում էին: Երբ թիմերը փակվում են սեփական տուգանային հրապարակում, գործը կրկնակի բարդանում է»:
Մրցավարների որոշման մասին.
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ չեմ ցանկանում խառնվել մրցավարների խոհանոցին: Այդ դրվագում ես տեսա 11-մետրանոց , սակայն մրցավարն այլ որոշում կայացրեց, որը պարտավոր ենք ընդունել»:
Fanat, Realmadrid.am