Հոդվածներ

Պինտուսի էֆեկտը
11.07.2021
2308 0

Անտոնիո Պինտուսը, որը «Ռեալի» ֆիզպատրաստության գծով մարզիչն է, այս մինչմրցաշրջանի գլխավոր գործող անձանցից է։ Իտալացի մասնագետը բավականին ծանրաբեռնված ծրագիր է առաջարկել. ֆուտբոլիստները գրեթե Վալդեբեբասում են բնակվում, աշխատանքի ծավալն էլ իր հերթին մեծացել է առաջին շաբաթում մինչև 8 մարզում։ Հարկ է առանձին նշել նաև հատուկ դիմակներով մարզումը, որը շնորհիվ բարձր լեռնային շրջանի և թթվածնային քաղցի պայմանների իմիտացիա է ստեղծվում։

Պինտուսի ծրագիրն արդեն իր դրական արդյունքներն է տալիս. Լուկասն ու Կարվախալն արդեն լիովին վերականգնվել են։ Միայն 3 ֆուտբոլիստ է, որ տարբեր պատճառաբանություններով դեռ չեն մարզվում ընդհանուր խմբում՝ Էդեգորը, Յովիչը և Իսկոն։ Ինչ վերաբերում է Մենդիին, ապա ֆրանսիացին մարզվում է անհատական ծրագրով, քանի որ շարունակում է վերականգնվել ծանր վնասվածքից։ Նրա վերադարձը հուլիսի վերջում է ծրագրվում։

«Ռեալի» ղեկավարությունում հույս ունեն, որ Պինտուսի աշխատանքը թիմին անհրաժեշտ լիցք կհաղորդի նոր մրցաշրջանին պատրաստվելու համար։