«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նույնպես իր կարծիքն է հայտնել Վինիսիուսի՝ գոլերը տոնելու ոճի մասին։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» ավագ Կոկեն օրերս նշել էր, որ եթե Վինիսիուսի իրենց դեմ խաղում դառնա գոլի հեղինակ ու տոնի այն պարելով, ապա լուրջ խնդիրներ կունենա։
«Բոլորը տոնում են գոլերը այնպես, ինչպես ցանկանում են։ Թող անեն այն, ինչ ուզում են, միայն թե դա լինի հարգանքի շրջանակում։
Ես տոնում էի իմ գոլերը խաընկերներիս հետ, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է». նշել է Չավին։
Los Merengues, Realmadrid.am