Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (1-1, 11մ՝ 4-3):
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարից առաջ «Արքայական ակումբի» խաղացողներ Էդեր Միլիտաոն ու Ֆեդե Վալվերդեն անկեղծ են գտնվել մարզչական շտաբի հետ ու ասել, որ չենք ցանկանում հարվածել նշակետից, հաղորդում է AS-ը:
Բրազիլացի պաշտպանն ասել է, որ իրեն շատ լավ է ճանաչում Էդերսոնը ու հնարավոր է՝ գուշակի հարվածի ուղղությունը, իսկ ուրուգվայցի կիսապաշտպանը հայտնել է, որ շատ հոգնած է:
Հիշեցնենք որ կիսաեզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բավարիային»:
Fanat, Realmadrid.am