Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։
1. Իր 120-ամյա պատմության մեջ 3-րդ անգամ «Ռեալը» մրցաշրջանը սկսում է 8 անընդմեջ հաղթանակով։ Նախորդ երկու անգամները Մունյոսի օրոք են եղել (61/62 և 68/69 մրցաշրջաններ):
2. Անչելոտին երկրորդ մարզիչն է, որը 100 հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում։ Առաջինը Ֆերգյուսոնն է (102):
3. «Ռեալը» գերմանական ակումբներին չի պարտվում Չեմպիոնների լիգայի 12 խաղ անընդմեջ (8 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Այս հանդիպումներից յուրաքանչյուրում մադրիդցիները ամենաքիչը 2 գոլ են խփում (ընդհանուր՝ 29):
4. «Լայպցիգի» դարպասն ուղարկված գնդակը առաջինն էր Վալվերդեի համար եվրագավաթներում։
5. Վալվերդեն առաջին ուրուգվայցին է, որը ՉԼ-ում «Ռեալի» կազմում գոլ է խփում։
6. Վալվերդեն «Ռեալի» վերջին 9 խաղում մասնակցել է 6 գոլի (3 գոլ և 3 գոլային փոխանցում): Այս արդյունավետ գործողությունն այնքան է, որքան նրա մասնակցությամբ վերջին 87 խաղում։
7. Վալվերդեն «Ռեալի» կազմում առաջին անգամ երկու խաղում անընդմեջ աչքի ընկավ գոլով։ Թիմը հաղթել է բոլոր խաղերում, երբ ուրուգվայցին գոլ է խփել։
8. Ասենսիոյի՝ «Լայպցիգի» դարպասն ուղարկված գնդակը 10-րդն էր նրա համար ՉԼ-ում։
9. Ասենսիոն 50-րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում։
10. Կուրտուան ՉԼ-ում վերջին 25 հարվածից 24-ը հետ է մղել։
11. 37-ամյա Մոդրիչը 1965 թվականից ի վեր «Ռեալի» առաջին տարիքով ֆուտբոլիստն է, որը «սերուցքայինների» կազմում եվրագավաթային խաղի է մասնակցում։ Ռեկորդը պատկանում է Պուշկաշին, որը «Կիլմարնոկայի» դեմ խաղացել է 38 տարեկան, 229 օրականում։
12. Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 6 գոլ խփել է առաջին խաղակեսում և 16 գոլ երկրորդ խաղակեսում։
13. Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 5 գոլ բաց է թողել առաջին խաղակեսում և 0 երկրորդ խաղակեսում։
14. «Լայպցիգի» դեմ խաղը «Ռեալի» համար երրորդ տնային հանդիպումն էր 03/04 մրցաշրջանից ի վեր, երբ թիմը առաջին խաղակեսում դարպասին հարված չկատարեց։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր այս խաղերը եղել են անընդմեջ՝ «Չելսի», «Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ»։