Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում կայացած խաղին ստացած վնասվածքից:
«Ինչը քեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Ես լավ եմ: Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար»,- գրել է Ռյուդիգերը:
Հիշեցնենք, որ վնասվածքից հետո Ռյուդիգերի գլխին 20 կար են դրել՝ արյունահոսությունը դադարեցնելու համար:
Fenomeno, Realmadrid.am