Հոդվածներ

Սեպտեմբերի 15-ը՝ «Ռեալի» պատմության մեջ
15.09.2022
1015 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 15-ին։

• 1943

79 տարի առաջ անկրկնելի Սանտիագո Բեռնաբեուն դարձավ «Ռեալի» նախագահ։

• 1976

46 տարի առաջ «Ռեալը» Չեմպիոնների գավաթի առաջին շրջանում խաղում էր «Ստալ Մելեցի» հետ։ «Սերուցքայինները» 2-1 հաշվով հաղթեցին Սանտիլյանայի ու Դել Բոսկեի գոլերի շնորհիվ, իսկ «Պոդկարպատյե» մարզադաշտում 40.000 երկրպագու էր հավաքվել։ Սա «Ռեալ Մադրիդի» առաջին պաշտոնական այցն էր Լեհաստան։ 

• 2004

18 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում 0-3 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։

• 2009

13 տարի առաջ Ֆլորենտինո Պերեսի վերադառնալուց հետո առաջին Չեմպիոնների լիգայի խաղում «Ռեալը» 5-2 հաշվով հաղթեց «Ցյուրիխին»։ Գոլեր խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն (2), Ռաուլը, Հիգուայինն ու Գուտին։ Այս մրցաշարում առաջին անգամ «Ռեալի» գույներով հանդես եկան Ռաուլ Ալբիոլը, Չաբի Ալոնսոն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ 

• 2019

3 տարի առաջ «Ռեալի» գլխավոր ասամբլեան քվեարկեն «Տակոն» ակումբի ստեղծման ու 2020 թվականի հուլիսի 1-ից կանանց ֆուտբոլային սեկցիա հիմնադրելու մասին։