Կառլո Անչելոտին մեկնարկային կազմի 2 տարբերակ է դիտարկում Կիլիան Մբապեի վնասվածքի պայմաններում:
Marca-ի հաղորդմամբ՝ մարզիչը դիտարկում է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում Էնդրիկին կամ Արդա Գյուլերին դուրս բերելու, ինչպես նաև Ջուդ Բելինգեմով, Վինիսիուսով ու Ռոդրիգոյով հարձակման եռյակ կազմելու տարբերակները:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Արքայական ակումբին» չի օգնի 3 շաբաթ:
Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում ու 9 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Fanat, Realmadrid.am