Հոդվածներ

«Ռեալի» հավանական մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղին
10.09.2022
2444 0

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում սեպտեմբերի 11-ին կմրցի «Մալյորկայի» հետ:

Realmadrid.am-ը ներկայացնում է «Արքայական ակումբի» հավանական մեկնարկային կազմը.

Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա,

Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Անտոնիո Ռյուդիգեր, Դավիդ Ալաբա, Ֆեռլան Մենդի,

Կիսապաշտպաններ՝ Դանի Սեբալյոս, Օրելյան Չուամենի, Էդուարդո Կամավինգա,

Հարձակվողներ՝ Ռոդրիգո Գոես, Էդեն Ազար, Վինիսիուս Ժունիոր:

Նախախաղային մամուլի ասուլիսին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ Էդեն Ազարը փոխարինելու է Կարիմ Բենզեմային՝ պայմանավորված ֆրանսիացու վնասվածքով:

Բելգիացին «Սանտիագո Բեռնաբեուում» գոլով աչքի է ընկել միայն 1 անգամ՝ 2019 թվականին «Գրանադայի» դեմ խաղում: «Մալյորկայի» դեմ խաղը 70-րդը կլինի Ազարի համար «Արքայական ակումբի» մարզաշապիկով: Նա հուսով է՝ ետևում թողնել վատ օրերն ու սկսել երկար սպասված հաջողությունների շարքը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված