Կիլիան Մբապեն ներկայումս գտնվում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարում, որտեղ պատրաստվում է Եվրո-2024-ին:
Այսօր թիմին է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Տեսախցիկները ֆիքսել են, որ նախագահը հարցրել է, թե երբ կհայտարարեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:
«Այսօր՝ երեկոյան, այսօր՝ երեկոյան»,- պատասխանել է Կիլիանը:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատել էր Մբապեի՝ «Արքայական ակումբ» տեղափոխությունը:
Fanat, Realmadrid.am