Սեգունդա Բ-ի երկու մեկնարկային տուրերում Ռաուլի սաներն ընդամենը 1 միավոր են վաստակել։ Նման վատ արդյունքը կարելի արդարացնել նրանով, որ թիմի կազմը զգալիորեն թարմացել է (թիմի միջին տարիքը՝ 19,3), սակայն երկրորդ թիմի խաղում մրցավարների կողմից մի քանի վիճելի որոշումներ են կայացվել։
Ռաուլի մարզչական շտաբը կարծում է, որ «Լինենսի» դեմ խաղում (2-2) կարող էր 96-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվել Արիբասի դեմ կանոնները խախտելուց հետո, ինչը կարող էր 3 միավորով բերել թիմին 1-ին տուրում։
Երկրորդ խաղը նույնպես դժգոհություն է առաջացրել «Ռեալի» երկրորդ թիմի հետ։ «Ռասինգի» դեմ խաղի վերջնամասում (1-2) մրցավարը «Կաստիլյայի» գոլը չեղարկեց խիստ կասկածելի խաղից դուրս վիճակի պատճառով (լուսանկարներում):
Նման որոշումներն ակումբին ստիպում են ավելի ուշադիր հետևել մրցավարների աշխատանքին, քանի որ նախորդ մրցաշրջանում ևս «Կաստիլյան» զգալի միավորներ էր կորցրել մրցավարության պատճառով։ Նոր մրցաշրջանում այս տենդենցը ևս շարունակվում է։