Հոդվածներ

Պերեսի հաղորդագրությունը պաստառի միջոցով
02.06.2026
73 0

Նախագահական ընտրություններից առաջ Ֆլորենտինո Պերեսը Մադրիդի շենքերից մեկի վրա պաստառ է կախել։

Պաստառի վրա նշված են այն ֆուտբոլիստների խաղային համարներն ու անունները, ովքեր են տեղափոխվել են «Ռեալ» Պերեսի նախագահության օրոք. Լուիշ Ֆիգու, Զինեդին Զիդան, Ռոնալդո, Դեյվիդ Բեքեմ, Սերխիո Ռամոս, Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Կակա, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Դանի Կարվախալ, Թոնի Կրոս, Գարեթ Բեյլ, Վինիսիուս Ջունիոր, Ռոդրիգո, Կուրտուա, Բելինգեմ և Մբապե։

Կիլիան Մբապեի անվան կողքին կա ևս մեկ գրվածք. «Շարունակությունն առջևում է»։ Ներառված է նաև Պերեսի նախընտրական կարգախոսը. «Առջևում դեռ շատ պատմություն կա»։

«Ռեալի» նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Պերեսի հետ միասին պաշտոնի համար կպայքարի Էնրիկե Ռիկելմեն։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված