ՈՒԵՖԱ-ն ստուգում է «Բարսելոնային» և ևս 19 ակումբների՝ ֆինանսակայն ֆեյր-փլեյը խախտելու կասկածանքով։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ, շուտով հնարավոր է կիրառվեն նաև հատուկ սանկցիաներ։ Դրանց թվում են.
1) Զրկել ակումբներին ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։
2) Հնարավորություն չտալ ավարտին հասցնել ներկա պահին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով ընթացող բանակցությունները։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Յուվենթուսը» շարունակում են մնալ Սուպերլիգայի ակումբների թվում, և հնարավոր է, որ ՈՒԵՖԱ-ն հաշվի է առել նաև այս հանգամանքը։
Los Merengues, Realmadrid.am