Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 2-1 հաշվով հաղթեց «Բետիսին» ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է՝ ինչու խաղաժամանակ չի տրամադրել Մարկո Ասենսիոյին ու Էդեն Ազարին:
«Այնպիսի փոփոխություններ արեցի, որ ավելացնեմ թիմային էներգիան: Պետք չէ խաղադաշտ դուրս բերել Ազարին ու Ասենսիոյին, երբ հաղթում ես 2-1 հաշվով»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, ՉԼ-ի խմբային փուլում «Ռեալը» հանդիպելու է «Սելթիկին»:
Fanat, Realmadrid.am