Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բետիսին» ու հաղթեց 2-1 հաշվով:
«Արքայական ակումբի» կազմում գոլով աչքի ընկան բրազիլացի վինգերներ Վինիսիուսն ու Ռոդրիգոն: «Բետիսի» միակ գոլը խփեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Կանալեսը:
Խաղից առաջ «Արքայական ակումբը» երկրպագուներին ցուցադրեց Չեմպիոնների լիգայի գավաթն ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, որոնք ցուցադրելու հնարավորություն թիմը «Սանտիագո Բեռնաբեուում» չէր ունեցել մինչև այժմ:
«Ռեալն» ակտիվում գրանցում է 12 միավոր, որով գլխավորում է աղյուսակը:
Լա լիգա, 4-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» 2-1 «Բետիս»
Գոլերը՝ Վինիսիուս Ժունիոր 9՛, Սերխիո Կանալես, 17՛, Ռոդրիգո Գոես 65՛
Fenomeno, Realmadrid.am