• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրոն կարող է բաց թողնել Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Հոդվածներ

Կազեմիրոն կարող է բաց թողնել Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները
06.10.2021
1511 0

Առաջիկա միջազգային դադարի ընթացքում Բրազիլիայի ազգային հավաքականը ԱԱ-ի նախընտրական փուլի շրջանակում մրցելու է Վենեսուելայի, Կոլումբիայի և Ուրուգվայի հավաքականների դեմ։

«Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն հնարավոր է բաց թողնի այդ հանդիպումները։ Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռևս գտնվում է Մադրիդում և նրա մոտ ատամի բորբոքում է։ 

Կազեմիրոյի հարազատների փոխանցմամբ, նա ուժեղ ցավեր և բարձր ջերմություն ունի։ Շուտով պարզ կդառնա՝ կամսնակցի Կազեմիրոն Բրազիլիայի հավաքականի առաջիկա խաղերին, թե ոչ։

Los Merengues, Realmadrid.am