Ֆրանսիացի ֆուտբոլիստը լավագույններից մեկն է Լա Լիգայում։
Marca-ի հաղորդմամբ, Չուամենին մեկ խաղի ընթացքում 4,69 գնդակի ակտիվ տեղաշարժում է գրանցել։ Այս ցուցանիշով նա առայժմ լավագույնն է Լա Լիգայում։
«Էսպանյոլի» դեմ խաղում երիտասարդ ֆուտբոլիստն իր անվան դիմաց գրանցեց գոլային փոխանցում, ստեղծեց գոլային պահ, կատարեց երկու առանցքային փոխանցում և հնարավոր 6 օդային պայքարներից հաղթեց 5-ում։
Ստորև ներկայացված է Չուամենիի ջերմային գրաֆիկը։
Խաղից հետո Կարլո Անչելոտին ևս գովեստի խոսքեր հնչեցրեց Չուամենիի հասցեին և նշեց, որ նա շարունակում է կատարելագործվել։
«Մենք դեռ պետք է հարմարվենք, որ Չուամենին առաջ է շարժվում, և այդ դեպքում մյուս երկու կիսապաշտպանները պետք է մնան հետևում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
Նա շատ լավն է և գնալով ավելի լավն է դառնալու». նշել էր Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am