Հոդվածներ

Մոդրիչը չի պատրաստվում հեռանալ
22.08.2022
2410 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ակումբում մնալ մինչև 2024 թվականի ամառ: Խորվաթ խաղացողի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը, սակայն նա ցանկանում է «Ռեալի» հետ գործակցությունը երկարաձգել ևս մեկ տարով: Այս մասին հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանան:

Կառլո Անչելոտիի կիրառած 4-3-3 խաղային սխեմայում Մոդրիչը կարևոր օղակ է, և չնայած տարիքին (սեպտեմբերին Լուկան նշելու է 37-ամյակը) շարունակում է պահպանել բարձր խաղամակարդակը:

Մորիչը «Ռեալում» է 2014 թվականից:

Fanat, Realmadrid.am