«Ռեալը» պատրաստվում է 2023 թվականի ամռանը գնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին:
Marca-ի հաղորդմամբ՝ 19-ամյա անգլիացու հետ մադրիդյան գրանդը բանակցել է 2022 թվականին ու խնդրել չերկարաձգել պայմաանգրի ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին: Սա «Բորուսիային» կստիպի «Ռեալի» համար ավելի հարմար գնով վաճառել ֆուտբոլիստին:
Նշվում է, որ Բելինգեմը որոշել է կատարել «Արքայական ակումբի» խնդրանքն ու հավելյալ խնդիրներ չստեղծել:
Ընթացիկ մրցաշրջանում «մեղուների» կազմում Բելինգեմն անցկացրել է 10 խաղ ու խփել 3 գոլ:
Fanat, Realmadrid.am