Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող էդեն ազարի մասին։
Բելգիացին «Սելտայի» դեմ խաղում (4-1) վրիպեց 11-մետրանոց նշակետից։
«Էդենը քիչ է խաղացել, նա ցույց տվեց, որ վերադառնում է և ցուցադրեց իր որակները։ Կապ չունի, որ նա 11-մետրանոցից վրիպեց։
Մենք տեսնում ենք, որ նա վերադառնում է լավագույն մարզավիճակին»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Football Espana-ն։