Օրերս Մադրիդի «Ռեալը» նվաճեց իր հերթական տիտղոսը՝ Եվրոպայի սուպերգավաթի խաղում հաղթելով «Այնտրախտին»։ Խաղից հետո «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում թիմում առաջիկայում։
«Այս մրցաշրջանում մենք ավելի շատ կդիմենք ռոտացիայի։ Կիրակի օրը մենք հերթական անգամ պետք է խաղադաշտ դուրս գանք։ Կարծում եմ, որ «Ալմերիայի» դեմ խաղին փոքր ինչ այլ կազմ կլինի խաղադաշտում». նշել է Անչելոտին։
«Այնտրախտի» դեմ խաղում իտալացի մասնագետը ընտրել էր այն նույն կազմը, ինչ ՉԼ-ի եզրափակիչ խաղում։ Թիմի նորեկներ Չուամենին և Ռյուդիգերը մնացել էին պահեստայինների նստարանին։
Նախորդ մրցաշրջանում երկրպագուների մեծ մասը ցանկանում էին ավելի շատ ռոտացիա տեսնել թիմում։ Մարզչի խոքերով, նրանց ցանկությունը այս մրցաշրջանում ի կատար է ածվելու։ Պետք է նշել, որ «Ռեալի» ողնաշարը փորձառու ֆուտբոլիստներն են, ուստի նրանց ևս հանգիստ է անհրաժեշտ։ Կարգով ավելի թույլ թիմերի դեմ խաղերում Անչելոտին իրեն կարող է թույլ տալ նրանց փոխարեն խաղադաշտ դուրս բերել ավելի երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստներին։
Los Merengues, Realmadrid.am