«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ ապագայում չի պլանավորում վերադառնալ ակումբային ֆուտբոլ:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, լեգենդար ֆրանսիացին պատրաստ է համբերատար սպասել մինչև իր տեղը կզիջի Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դեդյե Դեշամը, ով չնայած Եվրո-2020-ում ձախողվելուն, մտադիր է շարունակել աշխատանքը:
Հատկանշական է, որ Զիդանը վայելում է նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վստահությունը:
Fanat, Realmadrid.am