Տոնի Կրոսն ավելի քան 10 տարի համարվում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը, սակայն նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում մի փոքր թուլացրեց տեմպը:
Ինչպես հաղորդում է AS-ը, գրմանացին ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ կհեռանա, եթե հասկանա, որ այլևս չի կարողանում պահպանել իր սահմանած նշաձողը: Ֆուտբոլիստը կարծում է, որ «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպանները՝ Ֆեդերիկո Վալվերդեն, Էդուարդո Կամավինգան, Օրելյեն Չուեմանին, կարող են արժանիորեն փոխարինել իրեն:
Հիշեցնենք, որ Կրոսն «աւրքայական» ակումբի գույները պաշտպանում է 2014 թվականից:
Fanat, Realmadrid.am