Ինչպես հաղորդում է մադրիդյան AS պարբերականը, «Ռեալը» պատրաստ է 6 ֆուտբոլիստից հրաժարվել՝ հանուն այս տարի Մբապեին թիմ հրավիրելու։ Այդ ֆուտբոլիստները Բեյլը, Իսկոն, Յովիչը, Սեբալյոսը, Բրահիմ Դիասն ու Մարսելոն են։
Աղբյուրը հայտնում է նաև, որ ՊՍԺ-ն 222 մլն եվրո է պատրաստվում պահանջել իր հարձակվողի տրանսֆերի դիմաց, որ վերադարձնի 2017 թվականին Նեյմարի համար վճարած գումարները։
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, այդ պատճառով էլ ՊՍԺ-ն ստիպված կլինի իջեցնել պահանջվող գումարի չափը։