Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն գովեստի խոսքեր է ասել իր հայրենակից Վինիսիուսի հասցեին:
«Ոչ մի կասկած չկա, որ ներկայում Վինիսիուսը «Ռեալի» ամենավտանգավոր ֆուտբոլիստն է: Երբ նա փոխարինման է դուրս գալիս, ցանկանում է ապացուցել, որ արժանի է մեկնարկային կազմում հայտնվելուն: Կարծում եմ՝ իր վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնելու դեպքում Վինին ավելի շատ բան կփոխի խաղում»,- եզրափակել է 1999 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 4-րդ տուրում «սերուցայինները» նվազագույն հաշվով հաղթել էին «Վալյադոլիդին», իսկ միակ գնդակը հեղինակել էր հենց Վինիսիուսը:
Fanat, Realmadrid.am