Կիլիան Մբապեն ճանաչվեց «Ռեալի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ֆրանսիացին, ով վերջին օրերին հոգեբանական ծանր ճնշման տակ է, մեկնաբանել է ամսվա լավագույնի իր նվաճումը։
«Ես շատ երջանիկ եմ և շնորհակալ երկրպագուներին։ Սա մեծ ուրախություն է՝ լինել ամսվա լավագույնը։ Ամենակարևորը, սակայն, ամսվա ընթացքում հաղթանակներ տանելն է։ Հույս ունեմ կրկին նվաճել այս մրցանակը։
Հիմա մեզ սպասվում են երեք անչափ կարևոր հանդիպումներ ու մենք ցանկանում ենք հաղթել։ Թիմը և ես պատրաստ ենք, և հուսով եմ, որ լավ հանդես կգանք». նշել է Մբապեն։
Հիշեցնենք, որ «Ռեալի» առաջիկա մրցակիցը «Սելտան» է, որին հաջորդելու է «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումը, իսկ բարդ հանդիպումների եռյակը եզրափակելու է «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am