«Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Սոսյեդադում»:
Marca-ի փոխանցմամբ՝ կողմերը գրեթե համաձայնության են հասել:
Նշվում է, որ «սերուցքայինները» մտադիր են եղել ճապոնացուն բաց թողնել վարձակալական հիմունքներով, սակայն բասկյան թիմը պնդել է ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակը:
Նախորդ մրցաշրջանը 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց «Մալյորկայի» կազմում:
Fanat, Realmadrid.am