«Ռեալը» նոր ֆուտբոլիստ չի գնի ընթացիկ տրնանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ինչպես հայտնի է, ամռանը «սերուցքայինները» պայմանագիր են կնքել Անտոնիո Ռյուդիգերի և Օրելյեն Չուամենիի հետ:
Իտալացի մասնագետն ասել է, որ իրենք ավարտել են տրանսֆերային արշավն ու պատրաստվում են գալիք մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթել էր Լա լիգայում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Fanat, Realmadrid.am