«Ռեալի» նորեկ Դավիդ Ալաբան մեկնաբանել է իր տեղափոխությունը:
«Մեկ յուրահատուկ ակումբից տեղափոխվեցի մեկ այլ յուրահատուկ ակումբ: Ինձ համար մեծ պատիվ է «Ռեալին» միանալը: Մյունխենում երկար տարիներ անցկացնելուց հետո նոր մարտահրավեր եմ ստացել: Ջանք չեմ խնայի ակումբի ֆանտաստիկ պատմությունը շարունակելու համար: Չեմ համբերում, թե երբ եմ առաջին հանդիպումս անցկացնելու այս մարզաշապիկով»,- գրել է ավստրիացին թեվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Ալաբան «Ռեալի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Fanat, Realmadrid.am