«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի ծառայություններն առաջարկվել է «Ռեալին», հայտնում է Defensa Central-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը, որը նաև Լուկա Յովիչի շահերն է ներկայացնում, վերջինիս «Ֆիորենտինա» տեղափոխության բանակցությունների ընթացքում անդրադարձել է նաև Սանեի թեմային:
«Արքայական» ակումբից հայտնել են, որ ներկայումս տրանսֆերներ չեն նախատեսում և մտադիր են վաճառել ֆուտբոլիստներից մի քանիսին:
Fanat, Realmadrid.am