Հոդվածներ

Ասենսիոն ցանկանում է մնալ «Ռեալում»
13.07.2022
2217 0

Diario AS-ի փոխանցմամբ, Մարկո Ասենսիոն այլևս չի ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։  Դրա փոխարեն նա ցանկանում է մնալ թիմում մինչ պայմանագրի ժամկետի ավարտը և դիտարկել նոր պայմանագիր կնքելու տարբերակը։ 

Իսպանացին կարծիքը փոխել է երկու դրդապատճառներից ելնելով։

Նախ թիմից հեռացել են Բեյլը, Իսկոն և Յովիչը։  Երկրորդ թիմը առայժմ չի պլանավորում այդ դիրքի համար նոր ֆուտբոլիստ ձեռք բերել։ 

Ասենսիոյի նպատակն է որքան հնարավոր է շատ խաղաժամանակ ստանալ։ «Ռեալը» ունի աջ վինգերի կարիք, ուստի Մարկոն կարող է գալիք մրցաշրջանում էլ ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ 

Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023-ի ամռանը։ Ցա ցանկանում էր հեռանալ «Արքայական» ակումբից, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանար։ Նրա նպատակն է մասնակցել Աշխարհի առաջնությանը, իսկ դրա համար նրան պետք է պարբերաբար խաղալ։

Los Merengues, Realmadrid.am