«Ռեալը» բավական լուրջ է վերաբերվում կազմի նախապատրաստմանը։ «Սերուցքայինները» ոչ միայն կենտրոնացած են թոփ ֆուտբոլիստների վրա, ովքեր պատրաստ են պայքարել տիտղոսներ նվաճելու համար, այլ նաև մտածում են ապագայի մասին։
Ցանկացած ակումբում անհրաժեշտ է բալանսավորել կազմը։ «Ռեալում» դա բարձր մակարդակի վրա է դրված։ Լուկա Մոդրիչը, Կարիմ Բենզեման և Թոնի Կրոսը փորձառու ֆուտբոլիստներն են, իսկ Վինիսիուսը և Վալվերդեն, չնայած այն ամենին, որ բարձր մակարդակի վրա են հանդես գալիս, դեռևս ունեն ինչ որ հաջողության հասնելու ձգտում։ Այս բալանսը իդեալական է, սակայն ժամանակն անցնում է և անհրաժեշտ է գործել։
«Արքայական» ակումբում կարծում են, որ արդեն ժամանակն է Կարվախալին և Բենզեմային փոխարինողներ գտնելու։ Կարծես թե «Ռեալը» արդեն գտել է Կարվախալին փոխարինողին։ Դեռ վաղ է այդ մասին խոսելը, սակայն Վինիսիուս Տոբիասը իրապես կարող է դառնալ հիմնական թիմի ֆուտբոլիստ։ Այդպես է մտածում անձամբ Կարլո Անչելոտին։
AS-ի փոխանցմամբ, իտալացի մասնագետը իր օգնականներին հայտնել է, որ տպավորված է այն արագությամբ, որով Տոբիասը սովորում է։
Նա մեծ պոտենցիալ ունի, չնայած այն բանին, որ ի սկզբանե իր խաղով չի առանձնացել «Կաստիլիայում»։ Եթե նա կարողանա մինչմրցաշրջանային հատվածում լավ տպավորութուն թողնել մարզչական անձնակազմի վրա, ապա նրա կարիերան գալիք մրցաշրջանից կարող է այլ ընթացք ունենալ։
Ամեն դեպքում նա պետք է շարունակի աշխատել և արդյունքում կարող է տեղ գտնել հիմնական թիմի կազմում։ Եթե նա կարողանա ամբողջովին օգտագործել իր պոտենցիալը, ապա շատ շուտով կստանա իր հնարավորությունը։
Los Merengues, Realmadrid.am