«Ռեալը» չի ակտիվացնի Վիկտոր Մունյոսին վերադարձնելու կետը, չնայած, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում է նրանց։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նյուքասլը» մտադիր է 35+5 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Մունյոսին։
Ինչպես հայտնում է Ռոմանոն, անգլիական ակումբում գրեթե վստահ են տրանսֆերի իրագործման հարցում։
«Ռեալը» կստանա գործարքի գումարի 50%-ը, որը կկազմի մոտ 17 մլն եվրո։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Վիկտոր Մունյոսը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն