Նախորդ մրցաշրջանը «Ռեալի» համար հիանալի ստացվեց, սակայն պետք է նշել, որ Կարլո Անչելոտին խնդիրներ ուներ Բենզեմային փոխարինելու հարցում։
Անձամբ Անչելոտին օրերս նշել էր, որ Կարիմ Բենզեմային հանգիստ է անհրաժեշտ։ Այդ է պատճառը, որ նա Էդեն Ազարին դիտարկում է կեղծ 9 համարի դիրքում։
Լուկա Յովիչը մեծ հավանականությամբ կհեռանա թիմից։ Բեյլն արդեն իսկ լքել է ակումբը։ Դա նշանակում է, որ այժմ «Ռեալը» ընդամենը երկու տարբերակ ունի կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Բենզեման և Մարիանոն։ El Chiringuito-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին երկու տարբերակ է գտել։
Չնայած այն բանին, որ Ռոդրիգոն իր կարիերայի գերակշիռ հատվածում խաղացել է հարձակման եզրերում, իտալացի մասնագետը նրան ևս դիտարկում է կեղծ 9 համարի դիրքում։
Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն փորձ ունեն այդ դիրքում հանդես գալու։ Ազարը Անտոնիո Կոնտեի օրոք «Չելսիում», իսկ Ռոդրիգոն ՝ «Սանթոսում»։
Նախորդ մրցաշրջանում Անչելոտին մեկ անգան այդ դիրքում փորձարկեց Լուկա Մոդրիչին։ Դա «Կլասիկոյում» էր, սակայն այդ ժամանակ հստակ երևաց, որ իտալացու ծրագիրը չաշխատեց։ Արդյունքում «Ռեալը» զիջեց մրցակցին 4-0 հաշվով։
Իհարկե, թե՛ Ազարը, և թե՛ Ռոդրիգոն չեն կարող կատարել այն աշխատանքը և տալ այն արդյունավետությունը, ինչ Բենզեման, սակայն նրանցից դա չի էլ պահանջվում։ Անչելոտիին ուղղակի Բենզեմային փոխարինող է պետք։ Կարծես թե սա հիանալի տարբերակ է բոլորի համար։
Los Merengues, Realmadrid.am