Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Գրանադային»: Գրանցվեց հյուրերի հաղթանակ՝ 4:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն, ով բացել էր հանդիպման հաշիվը:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Fanat, Realmadrid.am