Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» դեռևս ձեռք չի բերել որևէ հարձակվողի։
Մարիանոն և Լուկա Յովիչը մեծ հավանականությամբ կլքեն ակումբը։ Diario AS-ի փոխանցմամբ, Դիասը մի քանի տարբերակներ է դիտարկում, իսկ Յովիչը կարող է վարձակալության հիմունքներով հանդես գալ «Ֆիորենտինայում»։
Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» անհրաժեշտություն կունենա նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելու, եթե Բորխա Մայորալը ևս լքի ակումբը։
Լրագրողների պնդմամբ, «Սերուցքայինները» թիմ կհրավիրեն միայն այնպիսի հարձակվողի, որը կկարողանա լրացնել Բենզեմային։
Նշվում էր, որ ակումբը հետաքրքրված է Էդին Ջեկոյի և Ռաուլ դե Տոմասի ծառայություններով, սակայն բանակցություններ դեռևս տեղի չեն ունեցել։
Մի բան հստակ է. «Ռեալին» կենտրոնական հարձակվող է անհրաժեշտ։
Los Merengues, Realmadrid.am