Բենզեմայի գործակալը վստահեցնում է, որ Կարիմի ժամանակը հավաքականում դեռ չի սպառվել։ Նա նաև պնդում է, որ Բենզեմային Ֆրանսիայի հավաքակնում չի ցանկանում տեսնել ֆեդերացիայի նախագահը, այլ ոչ թե Դեշամը։
«Բենզեմայի կարիերան Ֆրանսիայի հավաքականում դեռ չի ավարտվել։ Բոլորն են ցանկանում մասնակցել Օլիմպիական խաղերին, ուստի հրավերի դեպքում նա չի մերժի այն։
Դեշամը ընտրություն չի կատարում Բենզեմայի վրա միայն այն բանի համար, որ Ֆարնսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լե Գրեն է այդպես ցանկանում։
Այդ մարդը ինձ հետ շատ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, և իրավունք չունի նման անձը ղեկավարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան». ասել է Բենզեմայի գործակալը։
Պետք է նշել նաև այն, որ մի քանի շաբաթ առաջ Դիդյե Դեշամը անձամբ էր հայտարարել, որ Բենզեման այլևս հանդես չի գա հավաքականում։
Los Merengues, Realmadrid.am