«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիա, տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները: Նշվում է, որ «արքայական» ակումբում դժգոհ են բելգիացու մարզավիճակից ու վնասվածքներից:
Մադրիդյան թիմի ղեկավարությունը մտադիր է կապ հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հետ ու բանակցել Ազար - Դե Բրույնե՝ հնարավոր տրանսֆերային փոխանակության հարցում: Եթե կողմերը համաձայնության հասնեն, գործարքի արդյունքում «Ռեալը» որոշակի հավելավճար կվճարի:
2020/21 մրցաշրջանում Ազարն անցկացրել է 3 հանդիպում, խփել 1 գոլ, Դե Բրույնեն խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am