Հոդվածներ

Եվս մի գրանդ ակումբ միացավ Ռամոսի տրանսֆերի համար պայքարին
16.11.2020
1927 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում:

Ինչպես հաղորդում է AS-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով իսպանացու պայմանագրի երկարաձգման գործընթացը ձգձգվում է, ինչը ակտիվանալու հնարավորություն է տալիս եվրոպական գրանդ ակումբներին:

Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է երեք տարվա պայմանագիր առաջարկել Ռամոսին՝ տարեկան 16.8 մլն եվրո աշխատավարձով: Փարիզյան ակումբը նույնիսկ պատրաստ է տրանսֆերային բոնուս տրամադրել:

Հիշեցնենք, որ 34-ամայ ֆուտբոլիստի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:

Ավելի վաղ Ռամոսի ծառայություններով սկսել էր հետաքրքրվել «Յուվենթուսը»:

Fanat, Realmadrid.am