«Խետաֆեի» դեմ խաղից հետո Ռոբերտո Կարլոսին խնդրել են իր կարծիքը հայտնել Սուպերլիգայի ստեղծման մասին։
«Ռեալը» կմասնակցի բոլոր այն մրցաշարերին, որոնցից առաջարկ կստանա։ Կարծում եմ, որ դա վատ գաղափար չէ». նշել է Կարլոսը։
Երեկ պաշտոնապես հայտարարվեց Սուպերլիգայի ստեղխման մասին, իսկ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ընտրվեց այդ մրցաշարի նախագահ։
ՈԵՖԱ-ի, ԼԱ Լիգայի և եվրոպական այլ մրցաշարերի ներկայացուցիչները դեմ են այդ գաղափարին և զգուշացրել են, որ Սուպերլիգային մասնակցող ակումբները կարող են զրկվել այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Los Merengues, Realmadrid.am