Էդեն Ազարը դիմել է «Ռեալի» երկրպագուներին ՉԼ-ում հաղթանակը տոնելու ժամանակ:
«Ռեալի» երկրպագուներ, այստեղ եմ արդեն 3 տարի և բազմաթիվ վնասվածքներ եմ ունեցել...սակայն գալիք մրցաշրջանում կտամ ամեն ինչ՝ հանուն ձեզ: Վստահ եմ՝ մյուս տարին իմն է լինելու»:
Երբ բելգիացին ավարտել է խոսքը, «Ռեալի» ֆուտբոլիստները գրկել են նրան:
31-ամյա վինգերն այս մրցաշրջանում «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am