Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» միջև ապրիլի 27-ին կայանալիք հանդիպումը կսպասարկի Նիդեռլանդների մրցավարական անձնակազմը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դենի Մակելին:
Սա կլինի երկրորդ դեպքը, որ Մակելին «Ռեալի» մասնակցությամբ խաղ կսպասարկի Չեմպիոնների լիգայում:
Մակելիի մրցավարությամբ «Ռեալը» նախորդ անգամ հանդիպում անցկացրել է մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում: Դա եղել է «Ատալանտայի» դեմ 1/8 եզրափակիչ պատասխան խաղը:
Fenomeno, Realmadrid.am