«Լևանտեի» դեմ մրցավեճի արդեն 8-րդ րոպեին Էդեր Միլիտաոն լքեց խաղադաշտը՝ Սերխիո Լեոնի հետ պայքարում կանոնները խախտելու համար։
«Լևանտեի» հարձակվողը մեն մենակ էր դուրս գալիս Տիբո Կուրտուայի դիմաց, և Միլիտաոն խախտեց կանոնները նրա հետ պայքարում, սակայն Ռաֆայել Վարանը ևս շատ մոտ էր մրցակցի ֆուտբոլիստին։
Նախկին մրցավար և Marca-ի ներկայիս փորձագետ Անդուխար Օլիվերը մեկնաբանել է այդ դրվագը։
«Վարանը կարող էր հասնել գնդակին ու խանգարել Սերխիո Լեոնին, ուստի կարծում եմ, որ այդ դրվագում մրցավարը պետք է պատժեր Միլիտաոյին ընդամենը դեղին քարտով». ասել է Օլիվերը։
Հիշեցնենք, որ սկզբում հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Մեդիե Խիմենեսը դեղին քարտ էր ցույց տվել Միլիտաոյին, սակայն VAR համակարգից օգտվելուց հետո փոխեց իր որոշումը և խաղադաշտից հեռացրեց բրազիլացի պաշտպանին։
Los Merengues, Realmadrid.am