Լա լիգան ներկայացրել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 7 հավակնորդներին: Մրցանակի համար պայքարում է նաև Կարիմ Բենզեման:
Անցած ամսվա ընթացքում ֆրանսիացին 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնությունում:
Հավակնորդների թվում են նաև Ժոաո Ֆելիշը («Ատլետիկո»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգը («Բարսելոնա»), Գոնսալո Գեդեշը («Վալենսիա»), Սերխի Դարդերը («Էսպանյոլ») Չիմի Ավիլան («Օսասունա»), և Ռուբեն Ալկարասը («Կադիս»):
Fanat, Realmadrid.am