Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բորուսիա Մ.» - «Ռեալ» խաղում Կարիմ Բենզեմային դուր չեն եկել Վինիսիուսի գործողությունները:
Ընդմիջմանը ֆրանսիացին դիմել է իր հայրենակից Ֆերլան Մենդիին:
«Եղբա'յր, մի փոխանցիր Վինիսիուսին. նա մեր դեմ է խաղում»:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբին հաջողվել էր փրկել խաղը: Զիդանի սաները խաղավերջում 2 գնդակ էին խփել և ոչ-ոքի կորզել (2:2):
Fanat, Realmadrid.am