Կիլիան Մբապեն նշել է, որ բացի «ՊՍԺ»-ից և «Ռեալից», իր ծառայություններով հետաքրքրված է եղել նաև անգլիական «Լիվերպուլը»։
«Միայն «Ռեալն» ու «ՊՍԺ» չէին, որ պայքարում էին իմ տրանսֆերի համար։ Ես բանակցություններ եմ ունեցել նաև Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» հետ։
Դա նույնպես լավ ակումբ է, և այն իմ մոր սիրելի ակումբն է». նշել է Մբապեն։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին օրերս նոր պայմանագիր կնքեց «ՊՍԺ»-ի հետ, որը կգործի մինչ 2025 թվականը։
Los Merengues, Realmadrid.am