«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համեմատել է իտալական ակումբը Մադրիդի «Ռեալի» հետ։
«Ես զգում եմ, որ «Միլանը» աշխարհի ամենամեծ ակումբի՝ «Ռեալի» հետ հավասար է։ Եվ, երբ գալիս ես «Միլան», հասկանում ես, թե ինչու։ Այն աշխարհի ամենակարևոր ակումբներից մեկն է, և այնտեղ աշխատող մարդիկ, երկրպագուները, այն դարձնում են հիանալի։ Եվ ես հասկանում եմ, թե ինչու է «Միլանը» այդքան մեծ», — Մոդրիչի խոսքերը մեջբերում է Cadena SER.-ը։
Կիսապաշտպանը միացել է իտալական ակումբին 2025 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա անցկացրել է 37 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Հուլիսի 23-ին իտալական ակումբը հայտարարեց 40-ամյա ֆուտբոլիստի հետ մեկ տարով պայմանագրի երկարաձգման մասին։ Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2012-2025 թվականներին։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն