ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կրկին հայտարարել է, որ «Ռեալը», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» կարող են պատժվել Սուպերլիգային մասնակցելու համար:
«Այս 3 ակումբը կարող է պատժվել: Դատական գործընթացները դեռ շարունակվում են: Դատավորի փոփոխությունից հետո շատ բան կարգավորվել է: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում»,- Չեֆերինին մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» շարունակում են հավատարիմ մնալ Սուպերլիգա ստտեղծելու գաղափարին և ամեն ինչ անում են մրցաշարը կյանքի կոչելու համար:
Fanat, Realamdrid.am