ESPN-ի հայտնի լրագրող Ռոդրիգո Ֆաեսայի փոխանցմամբ, «Ռեալը» ամռանը փորձելու է ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում է երկու ֆուտբոլիստների թեկնածություն։ Նրանք են Դուշան Վլահովիչը և Ռիշարլիսոնը։
«Սերուցքայինները» այլ տարբերակներ ևս ունեն։ Նշվում է, որ այդ տարբերակներից մեկը «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանն է։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենթուսի» կազմում մասնակցել է 19 հանդիպման և դարձել 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ 2022-ին իտալական ակումբը Վլահովիչի տրանսֆերի համար վճարել է մոտ 80 մլն եվրո ու դժվար թե համաձայնի ավելի ցածր գնով վաճառել նրա տրանսֆերային իրավունքները։
Ինչ վերաբերում է Ռիշարլիսոնին, ապա վերջինս փայլուն ելույթներ ունեցավ Մունդիալի ընթացքում, սակայն դժվարությամբ է հարմարվում «Տոտենհեմում»։ 25-ամյա բրազիլացին կարող է խաղալ հարձակման բոլոր երեք դիրքերում։ Ընթացիկ մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 19 խաղերում դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am