Հոդվածներ

Հայտնի է՝ որքան է բացակայելու Վալվերդեն
12.11.2020
2231 0

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն ոտքի կոտրվածք է ստացել ու տևական ժամանակ բացակայելու է:

Ինչպես հավաստիացնում են իսպանական լրատվամիջոցները, երիտասարդ ուրուգվայցին բաց է թողնելու «Ռեալի»՝ առաջիկա 6 հանդիպումները:

«Սերուցքայինների»՝ առաջիկա 6 հանդիպումները.

ընդդեմ «Վիլյառեալի» - 21 նոյեմբեր, Լա լիգա

ընդդեմ «Ինտերի» - 25 նոյեմբեր, Չեմպիոնների լիգա

ընդդեմ «Ալավեսի» - 28 նոյեմբեր, Լա լիգա

ընդդեմ «Շախտյորի» - 1 դեկտեմբեր, Չեմպիոնների լիգա

ընդդեմ «Սևիլյայի» - 6 դեկտեմբեր, Լա լիգա

ընդդեմ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» - 9 դեկտեմբեր, Չեմպիոնների լիգա

Ավելի վաղ Վալվերդեն թվիթերում դիմել էր երկրպագուներին։ 

«Սկսում եմ վերականգնվել և հուսով եմ, որ հնարավորինս շուտ շարք կվերադառնամ։ Շնորհակալ եմ քաջալերող հաղորդագրությունների համար»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված